ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Մանթաշյանց» գործարարների միությունը ստորագրվել են համագործակցության հուշագիր, որպեսզի աշխատող-գործատու հարաբերություններն այսուհետ ավելի ամուր լինեն։
Հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ապահովել միության գործատուների հետ ակտիվ համագործակցությունը զբաղվածության միջոցառումների իրականացման ու թափուր աշխատատեղերի համալրման գործընթացներում, պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել զբաղվածության պետական ծրագրերի ու թափուր հաստիքների վերաբերյալ։
«Մանթաշյանց» գործարարների միությունը պարտավորվել է ակտիվ ներգրավվածություն ապահովել զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում, տեղեկատվություն տրամադրել Միության գործատուներից ստացած թափուր հաստիքների մասին, ինչպես նաև իրականացնել փորձագիտական հետազոտություններ կամ ոլորտային ուսումնասիրություններ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։
«Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների ու աշխատողների միջև, և համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը»,– ասել է նա։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն էլ հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում արդյունավետ հարթակ կստեղծվի գործատուների և աշխատանք փնտրող մարդկանց միջև։
Церемония подписания меморандума между министерством труда и социальных вопросов и союзом предпринимателей “Манташянц” (4 августа 2023). Еревaн
© Photo : Mantashyants Entrepreneurs Union