Մերձմոսկովյան Վոսկրեսենսկում մարտկոցների արտադրամաս է այրվում

Այս պահին կրակի մակերեսը, ինչպես նաև հրդեհի պատճառները, պարզվում են։
Sputnik
Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի քաղաքային օկրուգում մարտկոցների արտադրամաս է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԻՆ մարզային գլխամասի մամուլի ծառայությանը։
«Վոսկրեսենսկի քաղաքային օկրուգի Մոսկովսկայա փողոցում թթվածնային մարտկոցների արտադրամաս է այրվում, 7 մարդ է տարհանվել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Կրակի տարածման մակերեսն ու հանգամանքները պարզվում են։