2 ամսով կալանավորվել է նաև Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով անցնող գործարարը

Արմեն Պետրոսյանը Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ կեղծ ներդրումային ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. 2 ամսով կալանավորվել է Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով անցնող գործարար Արմեն Պետրոսյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նշենք, որ գործարարը Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ 2012 թ. ՀՀ կառավարությանը ներկայացրել է 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր:
Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ նրա որդուն` դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` նախկին դեսպան Արմեն Սմբատյանը