ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Թալին գյուղի իրենց տան բակում մի կին գորգը լվանալիս հոսանքահարվել է և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել Ժամը 13:20-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 49-ամյա Հերիքնազ Մ.-ի դին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգ լվանալու ընթացքում շարժիչի էլեկտրական լարն ընկել է ջրի մեջ, և կինը հոսանքահարվել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: