Ծանոթացա ՊՆ մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին. Փաշինյան

Վարդենիսի ճանապարհին Փաշինյանն ականատես է եղել զորացրված զինվորի տուն վերադարձին։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է ՊՆ մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Փաշինյանին ներկայացնում 100 հոգու համար նախատեսված ննջարանները, բաղնիքը։
Իսկ արդեն Վարդենիսի ճանապարհին Փաշինյանն ականատես է եղել զորացրված զինվորի տուն վերադարձին։
Ավելի վաղ Փաշինյանը Գավառում ծանոթացել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների և Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Մինչ այդ նա հետևել էր Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի և Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին:
Փաշինյանն այցելել էր սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգված Վաղաշենի մանկապարտեզ:
Այնուհետև Զոլաքարում հետևել էր ավարտական փուլում գտնվող, 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: