ՄԱԿ–ը քննադատել է գրոհը, որի հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ժուրավլյովը

ՄԱԿ–ը դեմ է մամուլի ներկայացուցիչների վրա ցանկացած հարձակումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ը քննադատել է հարձակումը, որի հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեմ ենք մամուլի ներկայացուցիչների վրա ցանկացած հարձակման։ Եվ, ինչպես հայտարարել էր Ստեֆանը (ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, – խմբ), նախորդ շաբաթ մենք դեմ ենք հանդես եկել հարձակմանը, որի հետևանքով ռուսաստանցի թղթակից է սպանվել։ Նույնը վերաբերում է նաև այսօրվա միջադեպին», – Ժուրավլյովի զոհվելու ու AFP–ի թղթակցի վիրավորելու հետ կապված դեպքերը մեկնաբանելու մասին խնդրանքին ի պատասխան ասել է Հաքը։
Հուլիսի 22-ին Ուկրաինայի զինված խմբավորումները Զապորոժիեի մարզում նպատակաուղղված և թիրախավորված կրակ են բացել ռուսաստանցի լրագրողների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը, վիրավորում են ստացել ՌԻԱ Նովոստիի թղթակից Կոնստանտին Միխալչևսկին և «Իզվեստիայի» աշխատակիցներ Ռոման Պոլշակովն ու Դմիտրի Շիկովը։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` հարվածը հասցվել է կասետային զինամթերքով։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակից, որտեղ ավելի վաղ մտահոգություն էին հայտնել առ այն, որ Կիևը սկսել է ամերիկյան կասետային ռազմամթերք կիրառել, ցավակցություն են հայտնել Ռոստիսլավ Ժուրավլյովի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։ ՌԴ ԱԳՆ պատշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մեղավորները կպատժվեն, պատասխանատվության կենթարկվեն նաև նրանք, ովքեր իրենց կիևյան հովանավորյալներին կասետային ռազմամթերք են մատակարարել։
Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության հետևանքով զինվորական հոգևորական է զոհվել
Ավելի վաղ Ֆրանս Պրես գործակալություը հայտնել էր, որ իր վիդեոլրագրող, ԱՄՆ քաղաքացի Դիլան Քոլինզը տուժել է ԴԺՀ–ի Արտյոմովսկի շրջանում անօդաչուի հարձակման ժամանակ, միևնույն ժամանակ գործակալությունը չի նշել` ում անօդաչուն է իրականացրել հարձակումը։