ՀՀԿ–ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին

ՀՀԿ–ականները հուսով են, որ Ռուսաստանը, ԱՄՆ ու Ֆրանսիան արագ և արդյունավետ քայլեր կձեռնարկեն Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար։
Sputnik
Հայաստանի հանրապետական կուսակցության մի խումբ անդամներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն այսօր փոխանցեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին։ Ակցիայի մասնակիցների մի խումբը նամակը հանձնեց ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությանը, մյուս խումբը` ՌԴ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին։
1 / 9

ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի բաց նամակը Ֆրանսիայի նախագահին են փոխանցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով

2 / 9

ՀՀԿ-ականները հավաքվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով

3 / 9

Նրանք դեսպանատան մոտ են եկել Հայաստանի և Արցախի դրոշներով

4 / 9

Ֆրանսիայի դեսպանատան մոտ

5 / 9

Սերժ Սարգսյանի նամակը

6 / 9

ՀՀԿ-ականներ

7 / 9

ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի բաց նամակը Ֆրանսիայի նախագահին են փոխանցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով

8 / 9

Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի բաց նամակը դեսպանատան միջոցով փոխանցում է Ռուսաստանի նախագահին

9 / 9

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը

Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա խնդրել էր գերտերությունների ղեկավարներին կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։
«Սերժ Սարգսյանը դիմել է այս բացառիկ քայլին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի և հասկանա, որ իրականում ՀՀ–ում ապրող ժողովուրդը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետ, կտրականապես դեմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս»,– Ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտարարեց ՀՀԿ–ական Մարգարիտ Եսայանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը դիմել էր հենց այս պետությունների ղեկավարներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որոնք անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը։
«Սա միակ միջազգային կառույցն է, որ մանրամասն գիտի, թե Սերժ Սարգսյանն ու նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ինչ մանրակրկիտ դիվանագիտական աշխատանք են կատարել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ընդունվի և հարգվի աշխարհի կողմից»,– ասաց նախկին պատգամավորը։
Նա հույս հայտնեց, որ ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան արագ և արդյունավետ քայլեր կձեռնարկեն Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար։
Նամակը ԱՄՆ դեսպանատանը փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, Ֆրանսիայի դեսպանատանը` ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը, իսկ ՌԴ դեսպանատանը` ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։
Դրանից հետո ԿԽՄԿ–ին 3 անգամ է հաջողվել Արցախից Հայաստան բուժառուներ տեղափոխել։
Քաղաքացիները պահանջում են սննդամթերք տեղափոխել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց