40 տարեկանում մահացել է «Իքս» հոլդինգի ղեկավար Անտոն Չերեպեննիկովը

Անտոն Չերեպեննիկովը «Իքս» հոլդինգը հիմնել է 2018 թվականին, հոլդինգը միավորել է նրա ակտիվները թվային տեխնոլոգիաների ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. 40 տարեկան հասակում մահացել է ռուս տեխնոլոգիական ձեռնարկատեր, «Իքս» հոլդինգի ղեկավար Անտոն Չերեպեննիկովը։ Տեղեկությունը հայտնել են ընկերությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ին` շաբաթ օրը, 40 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Իքս» հոլդինգի ղեկավար, ռուս հայտնի տեխնոլոգիական ձեռնարկատեր Անտոն Անդրեևիչ Չերեպեննիկովը: Մենք բոլորս սգում ենք այս պահին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Անտոն Չերեպեննիկովը «Իքս» հոլդինգը հիմնել է 2018 թվականին, հոլդինգը միավորել է նրա ակտիվները թվային տեխնոլոգիաների ոլորտում։
Մահացել է գրող Միլան Կունդերան` «Կեցության անտանելի թեթևությունը» վեպի հեղինակը
2020 թվականից մինչև 2022 թվականի մարտը հոլդինգը եղել է USM Telecom-ի կազմում։ Հոլդինգում մնացել են Yadro, «Կրիպտոնիտ» ընկերությունները, «Ցիտադել» ընկերությունների խումբը և տվյալների փոխանցման ցածր ուղեծրային արբանյակային համակարգի ստեղծման հետ կապված նախագծերը: