Ողբերգական վթար Գեղարքունիքում. 1 կին մահացել է, 2-ը` հիվանդանոց տեղափոխվել

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին
Տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները պարաններ և հատուկ տեխնիկա են օգտագործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1 մարդ է մահացել, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան այսօր` ժամը 16։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծովազարդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ճամփեզրի փոսում։
Տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները պարաններ և հատուկ տեխնիկա են օգտագործել, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել կնոջ դի։
Տուժածները տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և տուժածների ինքնությունը։
Ըստ կայքի` վարորդն ու ուղևորները կանայք են։
Գորիս-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ու հայտնվել դաշտում. վարորդը հոսպիտալացվել է