Ազովի ծովում կործանված Սու-25-ի օդաչուն մահացել է

Սու–25
Աղետը տեղի է ունեցել լողափում հանգստացող զբոսաշրջիկների աչքի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կուբանում կործանված Սու-25-ի օդաչուն մահացել է։ Տեղեկությունը տելեգրամյան ալիքում հայտնում է Եյսկի շրջանի ղեկավար Ռոման Բուբլիկը։
Սու-25 ինքնաթիռը ծովն է ընկել այսօր։ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ըստ նախնական տեղեկությունների` կործանման պատճառը շարժիչի խափանումն է: Ինքնաթիռը դուրս էր եկել ուսումնամարզական թռիչք։
Աղետը տեղի է ունեցել լողափում հանգստացող զբոսաշրջիկների աչքի առաջ։ Օդաչուին հաջողվել է ինքնանետվել, նրան դուրս են բերել ջրից, սակայն փրկել չեն կարողացել։
Ականատեսները պատմել են, որ երկնքում երկու ինքնաթիռ է երևացել. առաջինը շրջադարձ է կատարել և հեռացել։ Երկրորդը հայտնվել է 1,5-2 րոպե անց, կտրուկ թեքվել և ընկել է ջուրը։
«Mash» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ օդաչուն մոտ 10 րոպե գտնվել է ջրում։ Ձկնորսներն են դուրս բերել նրան։ Մի քանի րոպե անց ռազմական ուղղաթիռ է հայտնվել, մի քանի շրջադարձ կատարել և շարժվել դեպի ափ՝ ուղեկցելով փչովի նավակում գտնվող փրկարար բաճկոններով մարդկանց։ Օդաչուին փորձել են վերակենդանացնել, սակայն ապարդյուն. նա մահացել է։
Վիրջինիայում ինքնաթիռ է կործանվել. ողջ մնացածներ չկան