Արտակարգ դեպք Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր

Հատուկ ստեղծված հատուկ քննչական խումբը դեպքի վայր է մեկնել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՌԴ Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ակսյոնովը Ղրիմի բնակիչներին և թերակղզու հյուրերին կոչ է արել զերծ մնալ Ղրիմի կամրջով ուղևորություններից, այլընտրանքային երթուղի ընտրել այլ տարածաշրջաններով:
«ՌԴ ՔԿ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական գլխավոր վարչության ղեկավարությունը, հատկապես կարևոր գործերի քննության ամենափորձառու քննիչներից կազմված հատուկ ստեղծված խումբը և քրեագետ-քննիչները մեկնել են քննչական գործողություններ իրականացնելու Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ»։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Ղրիմի կողմից վնասվել է Ղրիմի կամրջի հատվածում գտնվող ճանապարհահատվածը:
Կրասնոդարի երկրամասի օպերշտաբի տվյալներով` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի ժամանակ անչափահաս երեխա է տուժել, նախնական ախտորոշումը՝ փակ գանգուղեղային վնասվածք, միջին ծանրության վիճակ:
Դեռ հայտնի չէ` ովքեր են կազմակերպել Ղրիմի կամրջի ահաբեկչությունը. ՌԴ ՔԿ
Քիչ անց Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ արտակարգ պատահարի հետևանքով 14-ամյա աղջիկ է տուժել: Նրա ծնողները մահացել են։
Գլադկովը հանձնարարել է կապ հաստատել աղջկա հարազատների հետ: Նա հավաստիացրել է, որ նրան անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի, հենց որ բժիշկները թույլ տան, նրան կտեղափոխեն Բելգորոդի մարզ։
Արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի վրա թերակղզու կողմից ավտոմոբիլային խցանում է առաջացել: Ներկայում դեպի Ղրիմ լաստանավային անցումը նույնպես չի գործում: