Անցյալ ամռանը Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 61 հազար մարդ է մահացել

Եվրոպայում շոգից մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ավելի քան 61 հազար մարդ է մահացել Եվրոպայում 2022 թվականի ամռանը անոմալ շոգի պատճառով։ Տեղեկությունը նշված է Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
«2022 թվականի ամառը Եվրոպայում գրանցված ամենաշոգ սեզոնն էր և բնութագրվում էր ջերմային ալիքների ինտենսիվ շարքով։ Մենք պարզեցինք, որ 2022 թվականին Եվրոպայում շոգից մահացել է 62,862 մարդ, որից 61,672 – ը` մայիսի 30-ից սեպտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում», - նշված է հետազոտության մեջ:
Ամռանը Եվրոպայում շոգից մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում, դեպքերը եղել են հիմնականում կանանց և տարեց մարդկանց շրջանում:
Իսպանիայում շոգից ավելի քան 4600 մարդ է մահացել
Հետազոտության մեջ նշվում է, որ եվրոպական վիճակագրական գործակալությունը ավելի վաղ հայտնել էր 2022 թվականի ամռանը Եվրոպայում մահացության բավականին բարձր ցուցանիշների մասին։
Տեխասում անոմալ շոգի պատճառով 9 մարդ Է մահացել