Մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հրապարակել է Արամ Ա. կաթողիկոսի քարոզից մի հատված։
Sputnik
Այսօր մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հրապարակած տեսանյութում այս մասին ասում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը։
«Այսօր մենք կարիք ունենք այնպիսի մարդու, այնպիսի ղեկավարի, այնպիսի առաջնորդների՝ հոգևոր թե ազգային, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրումով մեր ժողովրդի կյանքին նոր շունչ կտան, նոր արյուն կներկակեն մեր կյանքին, և մեր ժողորդին կառաջնորդն ճիշտ ուղղությամբ»,-նշում է Արամ Ա-ն իր քարոզում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հավելում է՝ այսօր հայ եկեղեցին, հայ ժողովուրդը, հայկական կառույցները մարդու և ղեկավարի պակաս ունեն։
Նշենք, որ Արամ Ա կաթողիկոսը պարբերաբար գրառումներով, կոչերով է հանդես գալիս Հայաստանում ու Արցախում ստեղծված իրադրության վերաբերյալ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Արցախին
Նա պարբերաբար նշում է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չի կարող դառնալ։