Չինաստանում հորդառատ անձրևները 15 մարդու մահվան պատճառ են դարձել

Վանչժոու շրջանը տուժել է հուլիսի 3-4-ին տեղացած հորդառատ անձրևներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Չունցին քաղաքում, տեղատարափ անձրևների հետևանքով 15 մարդ Է զոհվել, ևս 4-ը անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ հուլիսի 3-4-ին Վանչժոու շրջանը տուժել է հորդառատ անձրեւներից։
Հորդառատ անձրևներ և սելավներ Թուրքիայում. Մարմարիսում և Իզմիրում ճանապարհները հեղեղվել են
Հուլիսի 5-ի առավոտյան տեղատարափ անձրեւներից տուժել է շրջանի 36 բնակավայր, ինչպես նաեւ 37 226 մարդ, նրանցից ավելի քան 11,5 հազար մարդ տարհանման կարիք ունի, իսկ 779-ն արդեն տարհանվել է: