Տոկիոյի կենտրոնում գտնվող շենքերից մեկում պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյի Սիմբասի շրջանում։ Տեսանյութում երևում են կոտրված ապակիներ, երթևեկելի հատվածում բեկորներ և ապակու փշուրներ են թափված։ Երկրորդ հարկի պատուհանից կրակից բոցեր են դուրս գալիս։
Դեպքի պատճառները պարզվում են։ Սիմբասի շրջանի շենքերում հիմնականում գրասենյակներ ու ռեստորաններ են գործում։
Տուժածների մասին տեղեկություն չկա։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։