Ղրիմի ղեկավարի դեմ մահափորձը կանխվել է. կասկածյալը ձերբակալված է

Ռուսաստանցուն հավաքագրել էին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, Ուկրաինայի տարածքում նա հետախուզադիվերսիոն ուսուցման դասընթաց է անցել։
Sputnik
ԱԴԾ–ն կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի մեքենան պայթեցնելու գործողությունը, այդ նպատակով Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հավաքագրված ՌԴ քաղաքացին ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնը։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել և ձերբակալվել է 1988 թվականին ծնված ՌԴ քաղաքացի, որը հավաքագրվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և Ուկրաինայի տարածքում հետախուզադիվերսիոն դասընթացներ էր անցել, այդ թվում՝ պայթեցման ուսուցում, ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ–ի տվյալներով` այս տարվա հունիսին օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալը Ղրիմի տարածք է ժամանել և սկսել նախապատրաստվել ահաբեկչության, որը նախատեսում էր իրականացնել հանրապետության ղեկավարի մեքենան պայթեցնելու եղանակով։
«Հանցավոր արարքը ավարտին հասցնել նրան չի հաջողվել, քանի որ պայթուցիկ սարքը թաքստոցից հանելու ժամանակ նրան ձերբակալել են», – հայտնում է ԱԴԾ–ն։
Ուկրաինայի ԱԴԾ–ի քննչական ստորաբաժանումը ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության իրականացման փորձի ու պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում, փոխանցում կամ կրում հոդվածների հատկանիշներով։