1944 թվականի հուլիսի 3-ին խորհրդային զորքերը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրեցին Մինսկը։ Հյուսիս–արևելքից սրընթաց քաղաք մտավ 3-րդ բելառուսական ռազմաճակատի 2-րդ գվարդիական տանկային կորպուսը։
Հարավ–արևելքից ֆաշիստների վրա հարձակում գործեց 1-ին բելառուսական ռազմաճակատի 1-ին գվարդիական տանկային կորպուսը
Առավոտյան 7.30-ին զինվորներն արդեն Մինսկի կենտրոնում էին։
Նահանջելով՝ ֆաշիստները Բելառուսի մայրաքաղաքն ավերակների վերածեցին` պայթեցնելով ձեռնարկություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ։
Հավելենք, որ հուլիսի 3-ը Բելառուսում նշվում է որպես Անկախության օր։