Սանիտարահիգիենիկ վատ պայմաններ. ՀՀ–ում հերթական հացի արտադրամասի աշխատանքն է կասեցվել

Հացի արտադրամաս
Սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող բեռնարկղերն ու գործիքները չեն ախտահարվել և մաքրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանում կասեցվել է ևս մեկ հացի արտադրամասի արտադրական գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Խոսքը Երևանի կենտրոնում գործող, անհատ ձեռնարկատեր Ավետիք Կնյազյանին պատկանող հացի արտադրամասի մասին է։ Ստուգման արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
Արտադրամասի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, սարքավորումները, գործիքներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
«Արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը, չի ապահովվում արտադրական շինությունների պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից»,– նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ անձնակազմը չունի հանդերձարան:
Հացի արտադրամաս
Արմավիրում խմորեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել