Գեղարքունիքում մեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը և կողաշրջվել (29 հունիսի, 2023թ). Երանոս
Փրկարար ծառայության աշխատակիցները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում մեքենա է գլորվել ձորը, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի` 75-ամյա Աշոտ Խ․-ն իր վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայով Երանոս գյուղի սարի գագաթին տեղադրված խաչի մոտից դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 200-250 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը և կողաշրջվել (29 հունիսի, 2023թ). Երանոս
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել Մարտունու բժշկական կենտրոնի դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կոտայքի մարզում «Opel»-ը ձորն է ընկել․ վարորդը մահացել է