Սա ցեղասպանության շարունակություն է. ՀՅԴ–ն 24–ժամյա նստացույցեր է անցկացնում Երևանում

Ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել, ոչ թե բավարարվել հայտարարություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան 8։30-ից Երևանում մեկնարկեց «SOS Artsakh» խորագրով 24-ժամյա նստացույց–ակցիան։
Ակցիայի մասնակիցները
«Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Սա Ցեղասպանության շարունակություն է», «Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է», «Արցախում 120 հազար հայեր են ապրում». այսպիսի ցուցապաստառներով մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների առջև։ Ակցիան նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Մասնակիցները մինչև հունիսի 28-ը` առավոտյան ժամը 10։00-ն, նստացույց են իրականացնելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
1 / 10

Բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատն դիմաց

2 / 10

Բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատն դիմաց

3 / 10

Բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատն դիմաց

4 / 10

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց

5 / 10

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց

6 / 10

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց

7 / 10

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց

8 / 10

Բողոքի ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

9 / 10

Բողոքի ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

10 / 10

Բողոքի ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Հունիսի 26-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։