Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բազմահարկ շենք է փլուզվել, մեծ թվով մարդիկ փլատակներում են

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ և շտապօգնության մեքենաներ:
Sputnik
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 13–հարկանի բնակելի շենքի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով մարդիկ հայտնվել են փլատակներում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Մարսելի կենտրոնում քառահարկ շենք է փլուզվել․ կան տուժածներ
Ինչպես գրում են պարբերականները, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելքում գտնվող Սիդի-Բիշր շրջանում, փլուզման հետևանքով շենքի բազմաթիվ բնակիչներ և այնտեղ գտնվող սուպերմարկետի այցելուները գտնվում են փլատակներում: Նշվում է, որ վնասվել է նաև մի քանի ավտոմեքենա։
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: