Արուսիկ Մկրտչյանը, որն առավել հայտնի է որպես DJ Vakcina, առաջին աղջիկն էր Հայաստանում, որ ներխուժեց դիջեյինգի աշխարհ և սկսեց մրցել տղամարդկանց հետ ասպարեզում տեղ ունենալու համար։
Ասում է` սկզբում շատ դժվար էր ինտեգրվել այդ միջավայրին. մի քանի անգամ ավելի շատ էր ջանք թափում, քան գործընկեր տղամարդիկ, սակայն դրան զուգահեռ, միակ աղջիկն DJ–ն էր, ինչը ուներ նաև դրական կողմեր։
«Աղջիկ DJ–ն միշտ էկզոտիկա է, անգամ եթե նրանք քաղաքում 10 կամ 20 հոգի են։ Աղջիկ DJ–ն ավելի հետաքրքիր է ընկալվում, քանի որ գործում է ստերեոտիպը, թե դա բացառիկ բան է»,–նշում է նա։
Արուսիկն ասում է` կարմիր շրթներկով շիկահերի կերպարը միտումնավոր էր ընտրել, քանի որ ուզում էր վառ երևալ և տպավորվել։ Չի ժխտում` գուցե բարդույթների հետևանքն էր, որ իրեն թվում էր, թե իր իրական կերպարը չի կարող հաջողություն բերել և պետք է հավելյալ ատրիբուտներ ներմուծել, բայց խոստովանում է, որ ամեն անգամ, երբ մտնում էր դերի մեջ, ինքն իրեն ավելի ինքնավստահ էր զգում։
«Այն ժամանակ ես պատերազմի մեջ էի ու սիրուն շորիկով չէի հաղթի այն: Բարիկադների հակառակ կողմում տղա դիջեյներն էին, որոնք պատրաստ էին ինձ սպանել։ Ամեն ինչի մեջով անցել եմ ` բուլինգ, ճնշումներ, վատաբանել և այլն»,–պատմում է DJ Vakcina–ն։
Նա խոսել է նաև իր ծնողների և նրանց հետ հարաբերությունների մասին, խոսել ընտաներակն բռնության, երկրորդ ամուսնության ու հարաբերությունների կառուցման բարդությունների, երեխաների հետ առողջ հարաբերությունների կառուցման ու բարդ թեմաների շուրջ բաց խոսելու անհրաժեշտության մասին։
Ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`