ԱՄՆ առափնյա պահպանությանը բեկորներ է գտել «Տիտանի» որոնման վայրում

Անհետացած բատիսկաֆի հետ կապը կորել է հունիսի 18-ին։
Sputnik
Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում բեկորներով տեղանք է հայտնաբերվել, մոտավորապես այն վայրում, որտեղ օրեր առաջ անհետացել է «Տիտան» բատիսկաֆը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ առափնյա պահպանությանը։
«Բեկորներով տեղանքը հայտնաբերվել է հեռակառավարվող ստորջրյա մեքենայի միջոցով` «Տիտանիկի» մոտակայքում գտնվող որոնման գոտում», — ասվում է ԱՄՆ առափնյա պահպանության հայտարարության մեջ:
Նշենք, որ , որ «Փոլար Փրինս» հետազոտական նավը, որ բերել էր «Տիտանին» սուզվելու վայր, բատիսկաֆի հետ կապը կորցրել է սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց` հունիսի 18-ին։
«Տիտանը» նախատեսված է զբոսաշրջիկներին «Տիտանիկի» կործանման վայր հասցնելու համար։
ԶԼՄ-ների տվյալներով ՝ «Տիտանում» կարող են լինել բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, ֆրանսիացի ստորջրյա հետազոտությունների վետերան Պոլ-Անրի Նարժեոլեն, Սթոքթոն Ռաշը` ամերիկյան այն ընկերության հիմնադիրը, որը էքսկուրսիաներ է կազմակերպում դեպի «Տիտանիկի» բեկորները, ինչպես նաեւ պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը եւ նրա որդին:
Ի սկզբանե հաղորդվում էր, որ բատիսկաֆում թթվածինը կբավականացնի 96 ժամ։ Ավելի ուշ մասնագետները հայտարարեցին, որ որոշակի գործողությունների դեպքում, այնուամենայնիվ, թթվածինը կարող է ավելի երկար ժամանակ ծառայել: Ընդ որում, ԱՄՆ առափնյա պահպանության վարկածով, ապարատում թթվածինը պետք է այսօր արդեն ավարտված լիներ:
Որոնումները շարունակվում են։