Բացահայտել հիվանդությունը 14 րոպեում․ Մեղրիի ԲԿ-ում ռուսական բժշկական համալիր է տեղադրվել

Հիվանդությունների ախտորոշման առաջին բժշկական ծրագրային-ապարատային համալիր
Ծրագրային-ապարատային համալիրները թույլ են տալիս նվազեցնել սրտանոթային պատահարների ռիսկը, ինչպես նաև բացահայտել շաքարային դիաբետի ռիսկի խմբում գտնվող հիվանդներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սյունիքի մարզում հիվանդությունների ախտորոշման առաջին բժշկական ծրագրային-ապարատային համալիրն է բերվել: Այսօր «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում» տեղադրվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի բժշկական գիտահետազոտական ​​և կրթական կենտրոնի տրամադրած համակարգը։
Համակարգը ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ և տեղադրվել «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ ու ՌԴ նախագահի և Սյունիքի մարզի վարչակազմերի աջակցությամբ։
Ինչպես Sputnik Արմենիային պատմեց Մոսկվայի Մ․Վ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հեռաբժշկության կենտրոնի ղեկավար Արտաշես Արմագանովը, համալիրը բժիշկներին թույլ է տալիս 14 րոպեում ընդհանուր պատկերացում կազմել հիվանդի վիճակի մասին, ինչպես նաև տեղեկացնում է այն հիվանդությունների մասին, որոնք կարող են ծագել ապագայում:
Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի ՌԴ նախագահի գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովը
Բժշկական համալիրը նախատեսված է պրոֆիլակտիկ, ախտորոշիչ հետազոտությունների համար: Այն ընտանեկան բժշկի, բուժկետի յուրատեսակ օգնականն է։
«Շարքն ընդարձակ է, և բժշկական համալիրը կարող է վերազինվել տարբեր սարքերով։ Մեր համակարգում բոլոր արդյունքները հրապարակվում են՝ հաշվի առնելով հարցաթերթիկների պահանջները, որոնք հիվանդը պետք է անցնի, հիմնվելով մեր վերցրած ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: Արհեստական ինտելեկտն իր հերթին բժշկին ցույց է տալիս ռիսկի գործոնները»,-ասաց Արմագանովը։
Մ․Վ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հեռաբժշկության կենտրոնի ղեկավար Արտաշես Արմագանովը
Նրա խոսքով՝ ներկայումս կարելի է կանխատեսել շաքարախտի, սրտային հիվանդությունների զարգացումը։ Ուռուցքաբանությունը ցուցակում չկա, քանի որ այն խորը հետազոտություն է պահանջում: Համալիրը կարող է նաև հաշվարկել երեք ցուցանիշ՝ հեմոգլոբինը, խոլեստերինն ու գլյուկոզան:
Արմագանովը նշեց, որ համալիրը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում։ Այն թույլ է տալիս նվազեցնել սրտանոթային հիվանդություններ ունեցող բուժառուներին մահացությունը։
Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնը»
Ապագայում հնարավոր է հետազոտված հիվանդների տվյալների ներմուծումը «Արմեդ» ազգային էլեկտրոնային հավելված:
Բժշկական համալիր է տեղադրվել նաև Քաջարանում, վաղը նման բան կներդրվի Կապանի բժշկական կենտրոնում։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում 13 այդպիսի ծրագրային-ապարատային համալիր կլինի։
«Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի» տնօրեն Լուսինե Վարդանյանն իր հերթին նախաձեռնությունը կարևոր և անհրաժեշտ է համարում տարածաշրջանի համար: Նա վստահ է, որ համալիրը կհեշտացնի ինչպես մարզի բնակիչների, այնպես էլ բժիշկների կյանքը։
Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի» տնօրեն Լուսինե Վարդանյանը