ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վարազդատ Թ.–ն իր վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն մարզի բնակչուհի, 81-ամյա Քնարիկ Մ.–ին, վերջինս տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Պատահարը տեղի է ունեցել Գյումրու Հաղթանակի պողոտայի թիվը 44/4 հասցեի մոտ այսօր, ժամը 05։00-ի սահմաններում։ Նշվում է, որ վրաերթի ենթարկվածը Գյումրու քաղաքապետարանի սանիտարական մաքրման ծառայության աշխատակցուհի էր։
Իրավապահները պարզել են, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։