Նիգերիայում հարսանիքի հյուրերից 100-ը մահացել են նավի խորտակման հետևանքով. ԶԼՄ

Նիգերիա
Նավում մոտ 300 մարդ է եղել։ Առայժմ 50 մարմին է հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Նիգերիայում շուրջ 100 մարդ է մահացել հարսանիքի հյուրերին տեղափոխող նավի խորտակման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Vanguard»–ին։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին Նիգեր գետում։ Նշվում է, որ նավում գտնվողները Կվարա նահանգի իրենց գյուղ էին վերադառնում հարսանիքից։
ԶԼՄ–ի տվյալներով` ուժգին ալիքները նավը շպրտել են ծառի վրա։ Նավում ընդհանուր առմամբ մոտ 300 մարդ է եղել։
Որոնողական աշխատանքների ընթացքում առայժմ 50 մարմին է հայտնաբերվել։