Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հացի արտադրամաս
Հարցի արտադրամասում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանում սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Երևանի կենտրոնի տեսուչները հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը։ Չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից։
Հացի արտադրամաս
Բացի այդ պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել։ Նաև խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Հացի արտադրամաս
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Հացի արտադրամաս
Հայաստանում 2024-ի աշնանը խաղողագործության ռեգիստր կգործի. ի՞նչ է դա տալու գյուղացիներին