ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայով վրաերթի են ենթարկել 63-ամյա Անահիտ Արաբաջյանին, որը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ վրաերթի ենթարկված կնոջ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
«Հունիսի 10-ին` ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն»,-ասվում է հաղորդագրությունում։
Դեպքի վերաբերյալ shamshyan.com-ը գրում է, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայի ղեկին եղել է Արարատի մարզի բնակիչ 21 ամյա Արամ Հ․-ն։
Անահիտ Արաբաջյանը ևս Արարատի մարզի բնակիչ է։