Քուչակ-Ապարան ճանապարհին BMW է այրվել. կան տուժածներ

Դեպքի վայրում աշխատել է ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գիշերը «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել։ Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Քուչակ-Ապարան ավտոճանապարհի վթարը
«Հունիսի 9-ին, ժամը 23։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,–հայտնում են ՆԳՆ–ից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։55-ին, մարվել հունիսի 10-ին, ժամը 00։18-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Սպիտակ քաղաքում ավտոմեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ