Օմսկում նախկին պետաշխատողին ձերբակալել են Գերմանիայի օգտին լրտեսություն անելու համար

Պետական դավաճանության մեղադրանք է առաջարդվել և դրա առնչությամբ գործ է հարուցվել։
Sputnik
Օմսկի մարզում պաշտպանական–արդյունաբերական ձեռնարկության նախկին աշխատակցին ձերբակալել են Գերմանիայի օգտին լրտեսության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից։
Նշվում է, որ ռուս աշխատակիցը ԳԴՀ-ի ներկայացուցչի հետ կապ է հաստատել, որպեսզի մարզի վերաբերյալ պաշտպանական տվյալներ հայտնի, ինչի դիմաց էլ իրեն պետք է օգնեին Գերմանիայի քաղաքացիություն ստանալ։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ անձի հանցավոր գործողությունները փաստաթղթավորվել են, որպեսզի հավաքվեն ՌԴ ՊՆ-ի վերաբերյալ ռազմական կարևոր օբյեկտների տվյալները։ Այդ տվյալները քաղաքացուն հայտնի են դարձել պետական աշխատանք իրականացնելու ժամանակ։ ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է նրան»,– հայտնել են ԱԴԾ–ից։
Քրեական գործ է հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի հիման վրա (պետական դավաճանություն)։