ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 38 կետով` ներառյալ ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահումը և կեղծ ցուցմունքներ տալը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տեղեկանում ենք մեղադրական եզրակացությունից։
Իր անմեղությունը պնդող Թրամփը Մայամիի դատարան է կանչվել հաջորդ երեքշաբթի։
Երդվյալ ատենակալների «մեծ ժյուրիի» հաստատած ցանկը 31 կետ է ներառում` «ազգային պաշտպանությանն առնչվող տեղեկատվության դիտավորյալ կոծկում», «դավադրություն` արդարադատության խոչընդոտելու նպատակով», «փաստաթղթերի կամ գրառումների կոծկում», «կեղծ հայտարարություններ և ցուցմունքներ»։
Հոդվածներից յուրաքանչյուրը մինչև 20 տարի ազատազրկում է նախատեսում։