Զոդի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. 1 մարդ տեղում մահացել է, տուժածներ կան

ՃՏՊ Զոդի կամրջի մոտ
ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկը 18 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան–Մեղրի ավտոճանապարհին` «Զոդի» կամրջի մոտ, բախվել են BMW և VAZ-2101 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 7-ին` ժամը 11։10-ի սահմաններում։
«Երևան–Մեղրի ավտոճանապարհին բախվել են VAZ (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և BMW (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
VAZ-2101–ի վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատ» ԲԿ:
Ոստիկանները Երևանի 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել. ձերբակալվածներ կան