Շագանակագույն մշուշը ծածկել է ԱՄՆ–ի և Կանադայի մի շարք քաղաքների երկինքը. տեսանյութ

Կանադայի սաստիկ անտառային հրդեհներից առաջացած ծուխը ներթափանցել է ԱՄՆ–ի մի շարք քաղաքներ։ Նյու Յորքի երկինքը նարնջագույն-շագանակագույն երանգ է ստացել։
Sputnik
Մշուշը պատել է Նյու Յորք քաղաքի, Մասաչուսեթս և Կոնեկտիկուտ նահանգների երկինքը: Guardian-ի փոխանցմամբ՝ Կանադայի անտառային հրդեհներից (օջախների թիվը հասել է 150-ի) ծուխը ներթափանցել է ԱՄՆ։
Այս նահանգներում բնակչությանը խորհուրդ է տրվել սահմանափակել բաց երկնքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Նյու Յորքի երկինքը ստացել է նարնջագույն-շագանակագույն երանգներ, և ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը գնահատում է, որ ծխի շղարշը հյուսիսային նահանգների երկնքում կմնա ևս մի քանի օր:
Վալենսիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կադրեր
Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկին հաջողվել է տեսանյութ նկարահանել, որը ցույց է տալիս քաղաքում տիրող իրավիճակը։