Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը կարող է Ղրիմում ջրամատակարարման խնդիրների հանգեցնել. քաղաքապետ

Գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովկայի ՀԷԿ-ի վերին հատվածը։
Sputnik
Ոկրաինական զինուժի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը կարող է Ղրիմի համար Դնեպրի ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այս մասին ասել է Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Լեոնտևը հայտնել էր, որ գնդակոծության հետևանքով ավերվել է Կախովկայի ՀԷԿ-ի վերևի հատվածր։ Քաղաքում ջրի բարձրությունը ներկայում կազմում է 2.5-4 մետր։
«Այս պահին միակ սպառնալիքը Ղրիմ ջուր մատակարարելու հետ կապված խնդիրներն են»,-լրագրողներին ասել է Լեոնտևը:
Խերսոնի մարզի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն ավելի վաղ հայտնել էր, որ Դնեպրի ափամերձ շրջաններում իրավիճակը վերահսկվում է, մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում, ԱԻՆ-ի աշխատակիցներն ու իշխանությունները վերահսկում են գետի ջրի մակարդակը։
Ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ի շրջանում գտնվող կամրջին