Հոլանդական վարդերի վաճառքով և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացրել կեղծ տվյալներ` այդպիսով պետությանը պատ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 33 մլն ՀՀ դրամի վնաս: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը մեկ ծաղկի գինը հարկային հաշիվներում նշել է 80-208 դրամ, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններում՝ 60-250 դրամի սահմաններում, մինչդեռ ծաղիկներն իրականում վաճառել է նվազագույնը 400 դրամով։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ելակետային տվյալների հիմքով կատարվել է նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 33 միլիոն դրամի վնաս»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։