Առանց տաբուների

Փոքրիկ խորամանկություններ էժան ճամփորդելու համար. առանց տաբուների ներկայացնում է բլոգերը

«Առանց տաբուների» հաղորդաշարի հյուրը հայտնի ճամփորդող բլոգեր Ֆլորա Աթոյանն է։
Sputnik
Սանկտ Պետերբուրգը տեսնելու երազանքը պատճառ դարձավ արվեստաբան Ֆլորա Աթոյանի և ծնողների միջև վեճի ու սկիզբ դրեց նրա ճամփորդող բլոգեր դառնալուն։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից նա վերադարձավ մեծ տպավորություններով ու աշխարհը ճանաչելու վճռականությամբ։ Իսկ 17 տարի անց ծնողները ոչ միայն ընդունեցին իր ընտրությունը, այլև իր իսկ կազմակերպած ճամփորդությանը մեկնեցին։
Ինչ պատճառով են կանայք թմրանյութ օգտագործում և ինչ պատճառով` տղամարդիկ. մասնագետի կարծիք
Ֆլորան այդ ընթացքում այցելել է տասնյակ երկրներ ու քաղաքներ, ծանոթացել դրանց մշակութային ժառանգությանը, գտել տարբերություններ հայերի և օտարերկրացիների միջև, նկատել իտալացիների հետ նմանությունը և սովորել ճամփորդական փոքրիկ խորամանկություններ, որոնց օգնությամբ կարելի է մատչելի ավիատոմսեր գնել, հյուրանոց ամրագրել և առանց սթրեսի հանգստանալ։
«Այժմ մատչելի ճամփորդությունների հնարավորությունները շատ են, քանի որ գործում են բյուջետային ավիաընկերություններ։ Պետք չէ երկար գումար հավաքել, պլանավորել, երազանքի վերածել ճամփորդությունը։ Կյանքը շատ հեշտացել, պարզացել է, ճամփորդությունների մասով նույնպես», - նշեց բլոգերը։
Կոնտենտի պատրաստման հարցին ևս նա շատ թեթև է նայում. նկարահանում է միայն հեռախոսով, հրապարակում կա՛մ երեկոյան ազատ ժամանակ, կա՛մ օրեր անց։
Տուբերկուլոզից հետո կյանք կա. ֆտիզիատրը բացահայտել է հիվանդության մասին միֆերը
Ֆլորան նկատում է` բլոգն իր հաճույքի ու վայելքների հետևանքն է, նա երբեք ոչ մի տեղ չի մեկնում կոնտենտ ստանալու համար։ Չնայած ինքն իրեն թրեվլ բլոգեր չի համարում, բայց խոստովանում է` այնքան ճամփորդական տեսանյութեր և լուսանկարներ ունի, որ կարող է մեկ տարի հրապարակել։
«Մարդկանց ամենաշատը հուզում է, թե ով է ինձ նկարում, քանի որ ես մենակ եմ սիրում ճամփորդել։ Իրականում ես ընտրում եմ աղջիկների, որոնք բլոգ են վարում, ու խնդրում եմ, որ ինձ էլ նկարեն», – ասում է նա։
Բլոգերը նաև պատմել է ճամփորդությունների ընթացքում իր հետ տեղի ունեցած զվարճալի ու հուզիչ պատմությունների մասին, ներկայացրել իր սիրելի վայրերը Հայաստանում, ու թե ինչ անսպասելի վայրերում է հայերի հանդիպել։ Ֆլորան նաև մի քանի ճամփորդական լայֆհաք է ներկայացրել։ Այս և այլ թեմաների շուրջ ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`
Մարիաննա Քաբաբյանն առանց տաբուների պատմել է բլոգինգը թողնելու և ամուսնալուծության մասին
ՀՀ–ում կուրծքը հիմնականում փոքրացնում են. Աշոտ Լյուդվիգովիչը պատմում է նոր տենդենցներից
Ծնողավարությունը երեխայից հարմար մարդ սարքելը չէ. Գայանե Պողոսյանը առանց տաբուի մայրիկ է
Աստղերի հետ աշխատանքը տարբերվում է. առանց տաբուների զրույց հայտնի դերձակ Jenny Aser–ի հետ
Ինձ արտիստ չընկալողի հետ չեմ համագործակցի. DJ Սերժոն խոսել է առանց տաբուների
Երազում էի հայտնվել «Տիտանիկում». առանց տաբուների զրույց դերասանուհի Տաթև Հովակիմյանի հետ
Ինչպես բույրով հիշողություն բյուրեղացնել. Ծովակ Ոսկանյանը` օծանելիքի գաղտնիքների մասին
Առանց տաբուների. Դիանա Մարտիրոսյանը պատմում է Tinder հարթակի և ժամադրությունների մասին