ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի և Լատվիայի հավաքականների դեմ առաջիկա խաղերին։ Տեղեկությունը հայտնում է Metaratings.ru-ն։
««Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը «Ցլերի» կազմում իր նորամուտը նշեց ԲԿՄԱ-ի դեմ վերջերս կայացած խաղում, ամենայն հավանականությամբ, նույնպես կհրավիրվի ազգային հավաքական»,- նշում է պարբերականը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բանակցություններ է վարում «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանի հետ, սակայն նրա մասնակցությունը հունիսյան խաղերին քիչ հավանական է։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
Հիշեցնենք` մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի խմբային առաջին հանդիպումն անցկացրեց Թուրքիայի ընտրանու հետ և պարտվեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կխաղա Ուելսի, իսկ հունիսի 19-ին՝ Լատվիայի հետ։