Դոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով 15 մարդ է տուժել, մեկը մահացել է: Տեղեկությունը հայտնել է ՌԴ Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր 7 տուժած երեխաների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը։ Տրիբունան փլուզվել է։ Մի կին մահացել է:
Գոլուբևը հայտնել է, որ փլուզման պատճառը ուժեղ քամին է եղել:
Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների բրիգադներ են աշխատում։