Կրասնոդարի կենտրոնում պայթյուն է եղել. բնակիչներին հորդորում են խուճապի չմատնվել

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ժամանել է նաև Կրասնոդարի քաղաքապետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կրասնոդարի կենտրոնում գտնվող Մորսկայա փողոցում պայթյուն է որոտացել, տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ տվյալ հասցեում է գտնվում ՄՏՍ ընկերության հաճախորդների սպասարկման շենքը:
Կրասնոդարի կենտրոնում գտնվող Մորսկայա փողոցի շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը
«Քաղաքի միասնական դիսպետչերական ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 04:17-ին Կրասնոդարում մորսկայա փողոցի 54/2 շենքի շրջանում պայթյուն է լսվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վնասվել են շենքի տանիքն ու պատուհանները։ Դեպքի վայր են ուղարկվել օպերատիվ ծառայություններ: Ժամանել է նաև Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը։

«Ես Մորսկայա փողոցում եմ։ Վնասվել են գրասենյակային շենքը, բնակելի տունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Տեղում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները։ Պարզվում է տեղի ունեցածի պատճառը։ Բնակիչներին խնդրում եմ հանգստություն պահպանել», - հայտնել է քաղաքապետը Telegram ալիքում։

Նա հրապարակել է վնասված շենքերի լուսանկարները՝ նշելով, որ իշխանությունները կազմակերպում են վերականգնման աշխատանքները: