Սարագոսայի ռազմաբազայի տարածքում Իսպանիայի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է «El Mundo»–ն` հղում անելով քաղաքացիական գվարդիայի իր աղբյուրներին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12։10-ին (Երևանի ժամանակով` 13։10-ին), երբ օդաչուն ցուցադրական թռիչք է կատարել: Կործանիչն ընկել է դեռևս անհայտ պատճառներով, օդաչուն հասցրել է ինքնանետվել։ Նրան բժշկական ուղղաթիռով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Հրշեջները դեպքի վայր են մեկնել կործանիչի ընկնելուց մի քանի րոպե անց, որպեսզի մարեն վթարի պատճառով բռնկված հրդեհը։