Առանց տաբուների

Մարիաննա Քաբաբյանն առանց տաբուների պատմել է բլոգինգը թողնելու և ամուսնալուծության մասին

«Առանց տաբուների» հաղորդաշարի հյուրը հայտնի բլոգեր և մարքեթինգային ընկերության հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը։
Sputnik
Նախկին բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, որն առավել հայտնի է որպես «Mashroom» նորաձևության հարթակի հիմնադիր, պնդում է` բլոգինգը լուրջ աշխատանք է, որը ժամանակ, գիտելիք ու ներդրումներ է պահանջում։ Նա, սակայն, արդեն կես տարի է` չի զբաղվում բլոգինգով և հիմնել է մարքեթինգային ընկերություն, որի գործունեության թիրախում կանայք են։
ՀՀ–ում կուրծքը հիմնականում փոքրացնում են. Աշոտ Լյուդվիգովիչը պատմում է նոր տենդենցներից
Մարիաննան պատմում է, որ 2011 թվականին, երբ սկսեց նորաձևության մասին բլոգ վարել, շատ դժվարությունների է հանդիպել. մարդիկ դեռ չէին ընկալում, թե նա ինչով է զբաղված, ինչու է այդքան լուսանկարվում, ու, առհասարակ, լրագրո՞ղ է, թե՞ մոդել։

«Այժմ շատ բան է փոխվել։ Բլոգինգի ոլորտը գերհագեցած է, ինֆլուենսերներն էլ շատ շատ են։ Հիմա ես ավելի օգտակար եմ օֆլայն տիրույթում», -նշում է Քաբաբյանը։

Ասում է` երբ բլոգինգով էր զբաղվում, հիմնականում դժվարություններ էին առաջանում մարդկանց կարծրատիպային մտածողության և իր կին լինելու պատճառով։ Մասնավորապես, լուրջ չէին վերաբերվում նրա ինտելեկտուալ կարողություններին, երբ տեսնում էին, որ բարձրահասակ շիկահեր է։
Ծնողավարությունը երեխայից հարմար մարդ սարքելը չէ. Գայանե Պողոսյանը առանց տաբուի մայրիկ է
Այժմ, ըստ Մարիաննայի, բլոգերների համար ավելի հեշտ է, քանի որ քննադատություններն այդքան սուր չեն, և նրանք կարող են իրենց թույլ տալ ավելին, քան նախկինում կարելի էր անել։

«Մարդիկ հետևում են ոչ թե բլոգին, այլ մարդուն։ Յուրաքանչյուր անհատ, որը բաց է ու անկեղծ, շանս ունի մեծ լսարան գրավելու։ Բլոգերը չի կարող հետաքրքիր լինել բոլորի համար. պետք է գտնել թիրախային լսարանը», - ընդգծում է նա։

Քաբաբյանը նաև մի քանի խորհուրդ է տվել սկսնակ բլոգերներին, պատմել է ամուսնալուծությունից հետո առաջացած խնդիրների, մարզերում բնակվող կանանց կայացմանն ուղղված ծրագրի, Հայաստանում ֆեմինիզմի սխալ ընկալման և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`
Աստղերի հետ աշխատանքը տարբերվում է. առանց տաբուների զրույց հայտնի դերձակ Jenny Aser–ի հետ
Ինձ արտիստ չընկալողի հետ չեմ համագործակցի. DJ Սերժոն խոսել է առանց տաբուների
Երազում էի հայտնվել «Տիտանիկում». առանց տաբուների զրույց դերասանուհի Տաթև Հովակիմյանի հետ
Առանց տաբուների. Դիանա Մարտիրոսյանը պատմում է Tinder հարթակի և ժամադրությունների մասին