Իշխանության հազարավոր կողմնակիցներ են հավաքվել Պակիստանի Գերագույն դատարանի շենքի մոտ

Ցուցարարները դժգոհ են երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին գրավի դիմաց ազատ արձակելու` դատարանի որոշումից։
Sputnik
Պակիստանի իշխող կոալիցիայի հազարավոր կողմնակիցներ հավաքվել են երկրի Գերագույն դատարանի շենքի մոտ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ցուցարարները սպասում են իշխանական կուսակցությունների առաջնորդների ելույթին՝ «Պակիստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ, «Մահմեդական ուլեմների ասամբլեայի» առաջնորդ Մաուլան Ֆադալ-Ռահմանի և «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության առաջին փոխնախագահ Միան Նավազ Շարիֆի գլխավորությամբ:
Պակիստանի 13 կուսակցություններից բաղկացած կառավարական կոալիցիան այսօր ավելի վաղ հայտարարել էր երկրի Գերագույն դատարանի շենքի մոտ բողոքի ակցիան երկարաձգելու մասին:
Անցյալ շաբաթ Լահորում և Պակիստանի այլ քաղաքներում ջարդեր ու անկարգություններ էին սկսվել Իմրան Խանի ձերբակալությունից հետո: Ավելի ուշ Գերագույն դատարանի որոշմամբ Խանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Պակիստանի իշխանություններն անկարգությունները ճնշելու համար դիմել են բանակի օգնությանը
Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախկին վարչապետը կնոջ հետ 5 միլիարդ ռուփի և տասնյակ հեկտարներ հող է ստացել Իսլամաբադում տեղակայված Bahria Town անշարժ գույքի ընկերությունից՝ փողերի լվացման գործում ընկերությանը պաշտպանելու դիմաց:
Իսլամաբադից ստացված տեղեկությունների համաձայն՝ Խանի կինը նույնպես գրավի դիմաց ազատ է արձակվել: