Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել են Ղրիմի բնակչին։ Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը հայտնում է, որ 34-ամյա ղրիմցին նկարահանել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական տեխնիկայի տեղաշարժը հատուկ ռազմական գործողության գոտում:
Նա տեսագրություն է ուղարկել ուկրաինական Telegram-ալիքներից մեկի չաթին, որն օգտագործվում է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հետախուզական տվյալներ հավաքելու համար: Այս տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի ռազմականացված կազմավորումներին, որոնք օգտագործել են այն հրթիռային հարվածներ հասցնելու համար։
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (Պետական դավաճանություն լրտեսության տեսքով): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տղամարդուն ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։