Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան

Վետերանը չի փոշմանում իր կատարած ընտրության համար և խոստովանում է, որ եթե հրաշքով կրկին դառնար 18 տարեկան, նորից կընտրեր նույն ուղին։
Sputnik
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանն ամեն տարի մայիսի 9–ին վերապրում է այն զգացողությունները, որոնք ունեցել է 78 տարի առաջ։
«Ամեն անգամ Մոսկվայում շքերթին մասնակցելիս նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 45 թվականին`հաղթանակի օրը։ Դա այն բանն է, որը չհիշել չի կարելի»,–Sputnik Արմենիային պատմում է վետերանը։
Տիկին Ռոզալյան կամավոր մեկնել է ռազմաճակատ 18 տարեկանում։ Մասնակցել է Պրահայի ազատագրմանը։ Պատերազմի ընթացքում նա մի քանի անգամ վիրավորվել է։
Վետերանը չի փոշմանում իր կատարած ընտրության համար և խոստովանում է, որ եթե հրաշքով կրկին դառնար 18 տարեկան, նորից նույն կերպ կվարվեր։
«Ես ոչ մի արտակարգ բան չեմ արել։ Կատարել եմ այն, ինչ պարտավոր էի, և շատ գոհ եմ։ Եթե, Աստված չտա, նորից պատերազմ սկսվի, ես առաջին հերթին կգնամ ռազմաճակատ»,–ասում է նա։
Այս տոնը վետերանի ընտանիքում որոշակի ավանդույթ է ձևավորել։ Վետերանը հպարտությամբ հագնում է մեդալներից «ծանրացած» համազգեստը, մասնակցում շքերթին, հարազատների հետ ծաղիկներ խոնարհումՀաղթանակի զբոսայգում «անհայտ զինվորի» գերեզմանին և տանը հյուրասիրություն կազմակերպում իր ձեռքով պատրաստած տոլմայով։
Ժպտացող օդաչուն ու լողացող աղջիկներին նայող զինվորները. 97–ամյա վետերանի հուզիչ հուշերը
Խոսելով Հայաստանում հայրենասիրության մակարդակի մասին` Ռոզալյա Աբգարյանը ընդգծեց` հայերի մեջ ոչ միայն հերոսների պակաս չկա, այլ նաև հայրենասիրության։ Դա նա զգացել է հատկապես դպրոցականների հետ հանդիպումների ժամանակ։
«Պատերազմի մասին պատմում ենք երեխաներին, որպեսզի պատրաստենք նրանց որպես հայրենասերներ։ Դա մեզ էլ է ուժ տալիս»,–ասում է նա։
Վետերանին հիմա մտահոգում է այն, որ Հայաստանում մայիսյան «եռատոնի» գաղափարը փոխվել է։
«Պետք է ՌԴ–ի հետ, խորհրդային պետությունների հետ միասին լինենք, միավորված պայքարենք, որպեսզի խաղաղություն լինի»,–ասում է վետերանը` հավելելով, որ Հայրենական մեծ պատերազմը հաղթանակով պսակվեց, քանի որ ԽՍՀՄ–ի ազգերի միջև հակասություններ չկային, և բոլորի նպատակն էր հայրենիքը պաշտպանելը»,–ասում է Հայրենական մեծ պա։
Շուտով կլրանա տիկին Ռոզալյայի 100–ամյակը, և նրա երազանքն է, որ պատերազմ այլևս չլինի, քանի որ միայն խաղաղ տարիներին է հնարավոր որպես պետություն զարգանալ։ Իսկ Մայիսի 9–ի առիթով մաղթում է խաղաղություն և սեր դեպի հայրենիք։
Ռոզալյա Աբգարյանը ծնվել է 1923թ–ին, Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո նա եռամսյա կուրսեր է անցել և մեկնել է ռազմաճակատ, եղել է կապավոր։ 1941 թվականի վերջին Ստալինգրադում վիրավորվել է գլխից և հոսպտալացվել։ Ապաքինվելուց հետո ուղարկվել է Վորոշիլովգրադ։ Երկրորդ անգամ վիրավորվել է դեմքից։ Մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը: Ռոզալյա Աբգարյանի մարտական ուղին ավարտվել է Պրահայում։
97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թբիլիսի և 1945 թվականի վերջին ամուսնացել։ Ամուսինը՝ Եզնիկ Նալբանդյանը, եղել է զինվորական, ծառայել է Լեհաստանում։ Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո վերադարձել Հայաստան։
Ռոզալյա Աբգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։