ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Միջադեպը տեղի է ունեցել Ռաջասթան նահանգի Սուրաթգարխ քաղաքի մոտակայքում։
Նշվում է, որ կործանիչն ընկել է գյուղի տան վրա, աղետի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ:
Օդաչուն բարեհաջող կատապուլտվել է՝ ստանալով թեթև վնասվածքներ։ Սկսվել է ստուգում՝ վթարի պատճառները պարզելու համար, ասվում է հաղորդագրության մեջ։