Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ծաղկաձոր, Հրազդան, Տաշիր, Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում ձյուն է տեղում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Sputnik Արմենիայի թղթակիցը Շիրակի մարզից հայտնում է, որ Գյումրի քաղաքում նույնպես առատ ձյուն է տեղում։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։