«Նիկոլին հանենք, որ էլ զոհ չունենանք». զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

Նրանք «Քայլող մարդը» արձանի վրա փակցրեցին գործող իշխանության ներկայացուցիչների նկարները։
Sputnik
Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԺ շենքի մոտ։
Զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների բողոքի ակցիան Երևանում
Ծնողների ակցիային է միացել «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն չունենալու պատճառով. Փաշինյանի ուղերձը
Նրանք հայտնում են, որ այս ակցիան ընդդեմ «Քաղաքացու օրվա» է ու անվանում են այն «Սպանված քաղաքացու օր»։

«Նիկոլին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,–խմբ.) հանենք, որ էլ զոհ չունենանք, որ էլ մարդ չմահանա, որ երկիրն այլևս խայտառակ չլինի»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց` ինքն այժմ Երևանում է ապրում, որովհետև Արցախի Քարվաճառում գտնվող իր տունն այլևս չկա։
Ակցիայի մասնակիցները ԱԺ–ի մոտից քայլերթով անցան Բաղրամյան պողատան ու հասնելով Հյուսիսային պողոտա` «Քայլող մարդը» արձանի վրա փակցրին գործող իշխանության ներկայացուցիչների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկարները` ասելով, թե նրանք են բոլոր չարիքների մեղավորը։
1 / 7

Զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

2 / 7

Զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

3 / 7

Զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

4 / 7

Զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

5 / 7

Զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

6 / 7

Զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

7 / 7

Զոհված զինվորների ծնողների ակցիան Երևանի կենտրոնում

Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։
Այս օրը նշվել է միայն 2019 թվականին, միջոցառումներ են նախատեսված նաև այս տարի։
ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում` ընդհանուր առմամբ 66 համայնքում, այսօր նախատեսված է կազմակերպել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ։
Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում: