Միլանից Երևան ժամանած 2 քաղաքացու ուղեբեռում չհայտարարագրված 50 մլն դրամի ապրանք է եղել

Երկու ուղևորների ուղեբեռում եղել են չհայտարարագրված բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։
Sputnik
Միլանից Երևան ժամանած 2 քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել է չհայտարարագրված 50 մլն դրամի ապրանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով ՀՀ ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, որոնք ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը:
«Քաղաքացիների 5 ուղեբեռի մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ոսկյա ձուլակտորի անօրինական տեղափոխումը
Դեպքի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են արձանագրություններ՝ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը)։
ՊԵԿ–ը 75 կազմակերպություններում հայտնաբերել է չգրանցված վարձու աշխատողներ. ցանկ