Մոսկվայի մետրոյի մեծ օղակաձև գիծը օրական շուրջ 1 մլն ուղևոր է տեղափոխում

Մոսկվայի մետրոյի մեծ օղակաձև գիծը
Մոսկվայի մետրոյի մեծ օղակաձև գծի բացումը դրական ազդեցություն ունի բոլոր բնակիչների վրա։ Մեծ օղակաձև գծից սկսեցին օգտվել շուրջ 80 000 ուղևորներ, որոնք մինչ այդ օգտվում էին անձնական տրանսպորտից, տաքսիներից և քարշերինգից։
Sputnik
Մետրոպոլիտենի նոր կայարանները ոչ միայն ավելի հասանելի են դարձնում քաղաքի շրջանները և հեշտացնում տեղաշարժը մեծ քաղաքում, այլև փոխում բուն քաղաքի ընկալումը, վարչական շրջանների համար նոր ապագա ձևավորում, երբեմն էլ ձևավորում քաղաքի բնակիչների կենսական ռազմավարությունը։ Մոսկվայի մետրոպոլիտենի Մեծ օղակաձև գծի գործարկման շնորհիվ մայրաքաղաքի ճանապարհներին մեքենաների թիվը 15-17 հազարով կրճատվել է։
Այժմ Մեծ օղակաձև գիծը օրական մինչև 1 մլն մարդ է տեղափոխում, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կարող է 30%-ով ավելանալ։ Ամենամեծ պահանջարկ վայելողները դարձան «Սոկոլնիկի», «Կաշիրսկայա» և «Տեկստիլշչիկի» կայարանները։ Միաժամանակ բեռնաթափվեցին մետրոյի մյուս կայարաններն ու տարանցման կետերը։ Նոր երթուղիներով անցնելով`ուղևորները կարող են օրական 45 րոպե շահել։ Մեծ օղակաձև գծի կայարաններից կարելի է ռեկորդային թվով` 47 տարանցում կատարել. մետրոյի կայարաններ, հեռանկարային գծերը հաշվի առնելով, Մոսկվայի կենտրոնական օղակի, Մոսկվայի կենտրոնական տրամագծերի վրա, ինչպես նաև երկաթգծերի վրա։
Մոսկվայի մետրոյի մեծ օղակաձև գիծը
Մեծ օղակաձև գծի երկարությունը 70 կմ է, այն ունի 31 կայարան ու երեք էլեկտրադեպո։ Մոսկվայի մետրոյի «հին» օղակաձև գծի երկարությունը 19.4 կմ է` 12 կայարաններով` 3.5 անգամ պակաս։ Մեծ օղակաձև գիծը 13 կմ–ով գերազանցել է ստորգետնյա օղակների թվում նախկին «չեմպիոն»` Պեկինի երկրորդ օղակաձև գծին ու դարձել աշխարհի մետրոյի ամենաերկար օղակը։
Բարելավվել է նաև մետրոյի ուղևորների հարմարավետությունը, չէ՞ որ Մեծ օղակաձև գծում «Մոսկվա-2020» սերիայի վագոններն ունեն ընդարձակ դռներ, միջանցիկ անցում, յուրաքանչյուր նստարանի մոտ USB–լիցքավորիչ, բարձր ձայնամեկուսացում և օդորակիչներ, իսկ լուսավորությունը փոխվում է`կախված օրվա ժամից։
Մոսկվայի մետրոյի մեծ օղակաձև գիծը
«Մեծ օղակաձև գիծը մետրոշինության մեջ աշխարհի ամենամեծ նախագծերից մեկն է, չափազանց կարևոր է և պետքական Մոսկվայի զարգացման համար, որը իրականացվել է քաղաքապետ ՍերգեյՍոբյանինի անձնական ղեկավարության ներքո։ Մեծ օղակաձև գիծը փոխադրական մեծ ներուժ ունի և հիմք է ստեղծում գալիք տարիներին ռելսային տրանսպորտի հետագա զարգացման համար», – ասել է տրանսպորտի հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։