Հայաստանի ամենահայտնի դիջեյներից մեկը` Սերժոն, երաժշտության ասպարեզում է ավելի քան 15 տարի։ Նա ոչ միայն նվագում է, այլև ստեղծում է երաժշտություն, ներգրավված է բազմաթիվ հնչեղ ու հայտնի նախագծերում` «Հայ տղերք», «Մի քանի հոգի», « 3.33», Արամ MP3 և Իվետա Մուկուչյան դուետ և այլն։
Սերժոն վստահեցնում է` սիրում է բոլոր նախագծերը և չի կարող առանձնացնել նրանցից մեկը, սակայն միանշանակ է այն, որ չի համագործակցի մեկի հետ, ով իրեն լիարժեք արտիստ չի ընկալի։
«Դիջեյն արտիստ է, ու դա փաստ է։ Նա կընկալվի այդպիսին, թե ոչ, կախված է աշխատանքի որակից ու ծավալից։ Մեզ մոտ արդեն ընկալում կա, ու հաճախ պաստառների վրա նշվում է, թե որ դիջեյն է ապահովելու երեկոն», - նկատում է նա։
Ասում է` միշտ ցանկացել է հայ երիտասարդության համար այլընտրանքային երաժշտություն լսելու հնարավորություն ստեղծել, ու փորձել է բոլոր ջանքերը գործադրել որակյալ երաժշտույթուն գրելու ու մատուցելու համար։ Եվ երբեմն, երբ ռադիոյով լսում է իր առաջին ալբոմների հիթերը, հասկանում է, որ իր աշխատանքները մեկ օրվա համար չեն։
«Մի անգամ համերգի ժամանակ նկատեցի, որ մի մեծ խումբ անգիր գիտի բոլոր երգերն ու հասկացա, որ աշխատանքը տեղ է հասել։ Շատ հաճելի էր», - նշեց դիջեյը։
Սերժոն նաև ասում է նաև, թե որ աշխատանքից հետո սկսեցին փողոցում ճանաչել իրեն, ինչպես է հայտնի դառնալն անդրադարձել իր անձնական կյանքի վրա և այժմ ինչ կարգավիճակում է։
Հատնի դիջեյը պատմում է նաև իր երաժշտական բացառիկ հավաքածուի և սիրելի ժամանակաշրջանի մասին։
Ավելի մանրամասն` տեսանյութում։